Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Այլևս ձեր գոյությունը դրվում է հարցականի տակ». «Հարթակ»

«Այլևս ձեր գոյությունը դրվում է հարցականի տակ». «Հարթակ»
10.10.2014 | 12:31

Ջղաձիգ շարժումներ` իշխանական շրջանակների կողմից


«Հարթակ» թերթի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։


- Պարոն Ուրիխանյան, կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը երկարաձգեց մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Կարելի՞ է ասել, որ սա «փափուկ բարձ» էր ՓՄՁ-ների համար:
- Շատ պարզ պատասխան կտամ: Եթե չլիներ ուժգին ընդվզումը, ես կարծում եմ` իշխանությունները որևէ կերպ չէին ընդառաջի մարդկանց: Ձեր հռետորական հարցը` «փափուկ բարձի» առումով, արդեն տալիս է հարցի պատասխանը: Ես սա ընդառաջել չեմ համարում: Եթե չկա լուրջ պայքար, լուրջ հակադրում և հակազդեցություն ժողովրդի կողմից, տվյալ դեպքում` համապատասխան խավի կողմից, ես կարծում եմ՝ գործող իշխանությունները որևէ կերպ չեն խորանա մարդկանց խնդիրների լուծման մեջ: Սեփական շահի համար նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի լցնեն պետբյուջեն` առանց տնտեսության իրական սեկտորները ձևավորելու, ոտքի հանելու, առանց փոքր ու միջին բիզնեսի համար նախապայմաններ ապահովելու, և հակառակը` նրանց, ովքեր իրենց սեփական քրտինքով, առանց պետության աջակցության, իրենց ընտանիքներով ստեղծել են աշխատատեղեր, աշխատանք և հարկ են վճարում, ամեն կերպ ճնշում են, և թվում է, թե ուզում են այդ դաշտն էլ զրոյացնել:
- Հիմա խոսենք կայանալիք հանրահավաքի մասին: Այցելեցիք մարզեր, հանդիպեցիք ժողովրդի հետ. մարդանց տրամադրվածությունը հանրահավաքայի՞ն է:
- Տրամադրվածությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին որ պետք է լիներ: Յուրաքանչյուր ընտանիքից առնվազն մեկ հոգի բացակայում է, դրսում են` արտագնա աշխատանքի նպատակով, կամ այլ երկրներում, բարեկեցիկ կյանք փնտրելու համար: Նրանք մարդիկ են, ովքեր աշխատանքի կարիք ունեն, ովքեր սցիալական ամենամեծ խնդիրներն ունեն` ճկռած են բանկային տոկոսների տակ, ովքեր տարրական վերաբերմունքի, ուշադրության և արդարության անհրաժեշտություն ունեն, որոնք հույս են փնտրում ու հեռանկար: Հետևաբար, այո՛, ոգևորված են, և այսօր, անշուշտ, կհամալրեն ժողովրդական ալիքը:


Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ